15/05/2023 20:45
Իմ միակ ծրագիրն այս աշնանը լիազորություններս ավարտելն է․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի ծրագրում պաշտոնավարել նոր ժամկետով, նույնիսկ եթե նման առաջարկ ստանա հոկտեմբերին՝ իր լիազորություններն ավարտելուց հետո։
«Իմ միակ ծրագիրն այս աշնանը լիազորություններս ավարտելն է։ Ես պաշտոնավարում եմ կրկնակի ավելին, քան ի սկզբանե նախատեսված էր։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այդ թեմայով»,- ասել է Ստոլտենբերգը՝ Կոպենհագենում ընթացող Ժողովրդավարության 6-րդ գագաթնաժողովի ժամանակ։