15/05/2023 20:05
Վրաստան այցելած օտարերկրացիների շարքում Հայաստանի քաղաքացիները՝ երրորդ, Ռուսաստանի քաղաքացիները՝ առաջին տեղում են
Հայաստանի քաղաքացիները երրորդն են 2023-ի հունվար-մարտ ժամանակաշրջանում Վրաստան այցելած 1,2 միլիոն օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թվում։ Այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։
Առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են, նրանք տարվա առաջին եռամսյակում ընդհանուր թվի 25,3 տոկոսն են կազմել՝ 220,700 հոգի։ Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 17,6 տոկոս։
Տարվա առաջի եռամսյակում Վրաստան այցելած ՀՀ քաղաքացիները ընդհանուր թվի 15 տոկոսն են կազմել։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության, Վրաստան այցելած օտարերկրյա քաղաքացիների 46,3 տոկոսը հանգստի համար են այնտեղ ժամանել, 26,4 տոկոսը՝ ազգականներին տեսակցելու, 11,3 տոկոսը՝ Վրաստանի տարածքով այլ երկիր մեկնելու, 7,5 տոկոսը՝ աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրներով, 5,8 տոկոսը՝ գնումների համար, մոտ 1 տոկոսը՝ բուժման նպատակով։