15/05/2023 22:30
Հայաստանում առաջիկա օրերին անձրևոտ եղանակ է սպասվում, հնարավոր է նաև կարկուտ
Մայիսի 18-ին, 19-ին՝ Հայաստանի առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ը՝ նաև կարկուտ։
Մայիսի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8, մայիսի 17-ի և 18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։
Երևանում մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 16-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։