15/05/2023 12:12
ԱԳ փոխնախարարի համար պարզ չէ՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ-ում ԵՄ դեսպանը, երբ հայտարարում էր՝ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերը Ադրբեջանի սահմանին են
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար պարզ չէ՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, երբ հայտարարում էր, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերը Ադրբեջանի սահմանին են։
«Ինձ համար էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը, հավանաբար, խոսքը վերաբերում է ԼՂ առաջին պատերազմին, թերևս, այդ տեսանկյունից պետք է նայել, բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ ընդունված ձևաչափ է միշտ դիմել երկու կողմերին, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։