15/05/2023 09:55
Էրդողանը ձայների անհրաժեշտ 50 տոկոսը չի հավաքել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` 45 տոկոս, ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը՝ 5,22 տոկոս: Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի։