Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքանալու․ «Լույս» հիմնադրամ

15/05/2023 19:52

Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքանալու․ «Լույս» հիմնադրամ


Թուրքիայում համապետական ընտրությունների վերաբերյալ վերլուծություն է ներկայացրել «Լույս» հիմնադրամը։

«2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․

·     Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները:

·     Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ շփումների և Անկարայի հետ հարաբերությունները «կարգավորելու»՝ ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականության համատեքստում:

·     Կարևոր է, թե ինչպիսին կլինեն մեր տարածաշրջանում Թուրքիայի արտաքին և ռազմական քաղաքականության առանձնահատկությունները մայիսյան ընտրություններից հետո:

·     Տարածաշրջանի կայունության տեսանկյունից էական է, թե ինչպիսի բնույթ կկրեն Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, ինչպես նաև ձևավորվող կառավարությունը ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի խորացման հարցում։

·     Կարևոր է նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը, վերջինիս հարաբերությունների հետագա զարգացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Արաբական երկրների հետ։

Անկախ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ քիչ հավանական է դրանց արդյունքում Թուրքիայի արտաքին և անվտանգային ռազմավարության էական վերանայումը, սակայն հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում, վստահաբար կարելի է պնդել, որ Անկարայի քաղաքականության նույնիսկ մարտավարական փոփոխությունները էական ազդեցություն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Այս իմաստով կարևոր է հասկանալ իշխանության համար պայքարում երկու հիմնական մրցակիցների արտաքին քաղաքական մոտեցումներն ու տեսլականը։

Էրդողանի հաղթանակը առաջիկա ընտրություններում վերջինիս հնարավորություն կտա ի վերջո հաղթող դուրս գալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և նրա գաղափարական հետևորդների հետ կատաղի պայքարում՝ առաջիկա 5 տարիներին ավարտին հասցնելով Թուրքիայի ազգայնական-իսլամական ապագայի շուրջ իր քաղաքական տեսլականը։ Ընդդիմության պարտությունը կնշանակի Թուրքիայում միակուսակցական և ավտորիտար համակարգի ամրապնդում՝ Էրդողանին հնարավորություն տալով իր քառորդդարյա կառավարմամբ նոր հետք թողնել Թուրքիայի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետության բովանդակությունը։

Այս է պատճառը, որ կողմերը ամենայն հավանականությամբ այս ընտրություններում պատրաստ են գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև փողոցային պայքար և ռազմական հեղաշրջում։ Ուշագրավ է, որ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն փողոցային ակցիաների մեծ փորձ ունի (վերջինիս նույնիսկ երբեմն անվանում են թուրքական Գանդի) և դեռ 2017-ին առաջնորդել է այսպես կոչված «Արդարության երթը», որը ավարտվել է Ստամբուլում հարյուրհազարավորանոց հանրահավաքով։ Էրդողանն իր հերթին վերջին 20 տարիներին հաղթահարել է մի շարք քաղաքական մարտահրավերներ՝ փողոցային ակցիաներից մինչև հեղաշրջման փորձ, և ինքն էլ ի վիճակի է Թուրքիայի փողոցները ողողել բազմահազարանոց՝ հիմնականում պահպանողական և ազգայնական զանգվածով։

Էրդողանի կողմից այսօր վարվող «անկախական» քաղաքականությունը և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն բևեռ դառնալու նկրտումները վայելում են Թուրքիայի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքային դեմքերից մեկն է դարձել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով պարբերաբար հանդես է գալիս հակաամերիկյան հայտարարություններով։ Վերջինս թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բայդենի դեռևս մինչև նախագահ ընտրվելը արած հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմությանը և «տապալի» Էրդողանին ընտրությունների միջոցով։

Մյուս կողմից թուրքական և միջազգային մամուլում լայն տարածում ստացավ մայիսի 11-ին Քըլըչդարօղլուի գրառումը Թվիթերում, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր անում «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»՝ ռուսական կողմին մեղադրելով մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակություն ստեղծման մեջ և սպառնալով ընտրություններից հետո վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունները ընդգծում են Թուրքիայի ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը և ավելի հավանական են դարձնում հետընտրական զարգացումները՝ աշխարհաքաղաքական բևեռների ներգրավվածությամբ։

Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու, քանի որ հակահայկական և ազգայնական տրամադրությունները խոր արմատներ ունեն Թուրքիայի հասարակության բոլոր շերտերում, որոնց կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Այնուամենայնիվ, այդ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից շատ կարևոր է նաև Թուրքիայի այս կամ այն իշխանության արտաքին քաղաքականության մարտավարական առանձնահատկությունների գնահատումը։

Անկախ նախընտրական խոստումներից՝ Թուրքիայի ցանկացած նոր իշխանություն ռազմավարական հարցերում բախվելու է մի կողմից՝ բավական կայացած պետական համակարգի ինստիտուցիոնալ հղկմանը, մյուս կողմից՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առկա իրողություններին։ Փաստն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք փոխկապակցված են։ Որքան էլ ընդդիմությունը եվրոինտեգրման խոստումներ շռայլի, Թուրքիայի տնտեսության ներկայիս կառուցվածքը էականորեն տարբերվում է նախաէրդողանական շրջանի իրողություններից, որոնք էլ հանդիսացել են այդ գործընթացի մեկնարկի հիմնական նախադրյալը։

Այսպես, 2003թ. Թուրքիայի արտաքին առևտրի 60%-ը բաժին էր ընկնում ԵՄ 27 երկրներին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ օրինակ՝ ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ առևտուրը միասին կազմում էր Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 21%-ը: Եթե վերցնենք 2022-ին Թուրքիայի արտաքին առևտրի մասնաբաժինը ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ, ապա այն կազմում է շուրջ 37% կամ գրեթե նույնքան, ինչ պայմանական Արևմուտքի հետ առևտրի մասնաբաժինը(2022թ․ տվյալներով ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի փոխադարձ առևտրի մասնաբաժինը նվազել է մինչև 40%)։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ միայն ՌԴ հետ առևտրի ծավալները վերջին 20 տարիների ընթացքում տասնապատկվել է, իսկ ՌԴ մասնաբաժինը Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ այժմ կազմում շուրջ 11%՝ 2003-ի շուրջ 6%-ի փոխարեն։ Արտաքին առևտրի տեսանկյունից Ռուսաստանը 2022թ. դրությամբ Թուրքայի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկեր երկիրն է, իսկ երկրորդը Չինաստանն է։ Սա, իհարկե, ազդում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած նոր իշխանություն։

Վերոհիշյալը, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիայի վարքագիծը անկախ ամեն ինչից կանխատեսելի է, քանի որ քաղաքականության ռազմավարական վերանայումները քիչ հավանական են։ Ընդհակառակը, կախված Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքից, արդյունքներից և հետընտրական զարգացումներից՝ տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ Անկարայի վարքագիծը կարող է այս կամ այն անակնկալ դրսևորումն ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, ընտրապայքարը և հետընտրական փուլը կատաղի են լինելու, ինչը կարող է ինչպես նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական և ռազմական ակտիվությունը՝ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների վրա, այնպես էլ ակտիվացնել տարածաշրջանում Անկարայի ռազմատենչ վարքագիծը՝ ներքաղաքական խնդիրները արտաքին գործիքակազմով հօգուտ այս կամ այն ուժին լուծելու նպատակով»։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:14 Եղե՛ք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունը. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 12:15 Սերժ Սարգսյանը ՀՀ ինքնիշխանության համար պայքարող վերջին ղեկավարն էր, Նիկոլը՝ ՀՀ վիլայեթացման սիմվոլը. Շարմազանով Այսօր, 11:50 «Միսս Տիեզերք-2024» մրցույթի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյաերը Այսօր, 11:40 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված. Փաշինյանը՝ Ենոքավան իր հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:20 Արագածոտնի մարզում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Այսօր, 11:07 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան Այսօր, 10:52 ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար. Հաջիև Այսօր, 10:17 Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լոռիում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի. կրակոցներ են հնչել, ուղեկցողներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 09:56 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարանում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:49 «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Վրաստանը, Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը 16/11/2024 21:38 Անձավաբուժություն․ ո՞ր հիվանդությունների դեպքում է օգնում 16/11/2024 21:20 ԱՀԿ-ն հայտնում է կարմրուկի դեպքերի կտրուկ աճի մասին 16/11/2024 20:54 «Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային 16/11/2024 20:32 Նիկոլը հայ ժողովրդի մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում հակառակորդների հետ․ Արմեն Աշոտյան 16/11/2024 20:13 Զելենսկին խոստովանել է՝ ռազմաճակատի արևելյան ուղղությամբ բարդ իրավիճակ է ստեղծվել 16/11/2024 19:47 Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը տեղյակ չէ՝ մարզի քանի՞ բնակիչ է զոհվել 44-օրյա պատերազմում, քանի՞սն է անհետ կորել, գերի ընկել․ Սարգսյան 16/11/2024 19:26 Քթի միջնապատի շտկում․ Ե՞րբ է անհրաժեշտ վիրահատական միջամտությունը 16/11/2024 19:05 Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում․ Տուժած կա 16/11/2024 18:45 Փաշինյան- Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել 16/11/2024 18:19 Շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում Հայաստանից 9 մասնակիցներ հաղթանակ են տարել 16/11/2024 17:56 Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում պարտվեց Սերբիային 16/11/2024 17:35 Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասնում են 33 000-ի․ ՌԴ ՊՆ 16/11/2024 17:05 Արարատ լեռը՝ հայոց հայրենիքի սիրտ, ազգային խորհրդանիշ ու հայկական ինքնության մաս 16/11/2024 16:53 «Հըզբոլլահ»-ը 35 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ 16/11/2024 16:33 «Պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը»․ Քննչականը մանրամասներ է հայտնում Նազարբեկյան փողոցում գիշերը տեղի ունեցած սպանությունից 16/11/2024 16:19 Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 16/11/2024 16:01 Կոսովոյի հավաքականը Ռումինիայի հետ խաղում լքել է խաղադաշտը 16/11/2024 15:55 Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը․ Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 16/11/2024 15:50 Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ 16/11/2024 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ, ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) 16/11/2024 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ 16/11/2024 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար 16/11/2024 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ 16/11/2024 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը 16/11/2024 14:29 «Փաշինյանին թվում է, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին 16/11/2024 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները 16/11/2024 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել 16/11/2024 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան 16/11/2024 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) 16/11/2024 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան 16/11/2024 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 16/11/2024 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր 16/11/2024 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին 16/11/2024 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա 16/11/2024 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) 16/11/2024 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) 16/11/2024 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին 16/11/2024 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար 16/11/2024 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել 16/11/2024 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը 16/11/2024 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) 16/11/2024 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը 16/11/2024 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան 16/11/2024 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 16/11/2024 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ 16/11/2024 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը 16/11/2024 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր 16/11/2024 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ 16/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 16/11/2024 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն 16/11/2024 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա 16/11/2024 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված 16/11/2024 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն 16/11/2024 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր 16/11/2024 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել 16/11/2024 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի 16/11/2024 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը 16/11/2024 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ 16/11/2024 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի

Տվյալ բաժնի վերջին նյութերը