15/05/2023 21:52
«Փյունիկ»-ն արտագնա խաղում հաղթեց «Նոա»-ին
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Նոային», հայտնում է armsport.am-ը։
Առաջին կեսում «Փյունիկից» աչքի են ընկել Ջոնել Դեսիրեն և Էդգար Մալաքյանը, որը հաստակ իրացրել է 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսում վիճակահանության համար խաղադաշտից հեռացվել են թիմերի գլխավոր մարզիչները․ Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը։
60-րդ րոպեին «Նոայից» գոլի հեղինակ է դարձել Գուդնյուզ Իգբովկեն։ 12 րոպե անց Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլը հաղթանակ է պարգևել «Փյունիկին»։
«Փյունիկը» 73 միավորով 2-րդ տեղում է։ «Ուրարտուն» 1 խաղ քիչ է անցկացրել և 73 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Նոան» 23 միավորով 9-րդ տեղում է։