16/05/2023 19:27
Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնը կնշի մայիսի 18-ին
Հինգշաբթի օրը` մայիսի 18-ին, Հայ առաքելական եկեղեցին կնշի Համբարձման տոնը: Այն նշում ենք Սուրբ Հարության տոնից 40 օր հետո:
Հարությունից հետո Հիսուս բազմիցս երևաց իր աշակերտներին, իսկ 40-րդ օրը, օրհնելով առաքյալներին, նրանց աչքի առաջ համբարձվեց երկինք։ Համբարձման տոնով եզրափակվում է Քրիստոսի երկրային առաքելության շրջանը։
Համբարձման տոնին հիշատակվում է նաև Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը: