16/05/2023 10:43
Մենք վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատում բրյուսելյան հայտարարությունը և նշում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս 1991 թվականին:
«Իմ գնահատականը մնում է նույնը, որ Հայաստանի և Ադրբեջանի ու Արցախի և Ադրբեջանի հարցերը պետք է տարանջատվեն: Մենք՝ որպես պետություն, հայտարարում ենք և վերահաստատում ենք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույնն էլ Ադրբեջանն է անում: Եթե տեղյակ եք, Արցախի մեր հայրենակիցները արդեն 30 տարի պայքարում են իրենց անկախությունը հաստատելու համար, հետևաբար դա առանձին խնդիր է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։
Դիտարկմանը, թե Արցախից ու ՀՀ-ից հայտարարույթուններ են հնչում, որ Երևանը «ձեռքերը լվացել է Արցախից», Աղազարյանը արձագանքեց. «Լկտիաբար ստում են: Մենք ո՞նց կարող է անտարբեր լինենք մեր ժողովրդի մի հատվածի անվտանգային խնդիրների նկատմամբ»: