16/05/2023 21:00
«Նրանց քաղաքական դարաշրջանը երկար չի տևելու»․ ՌԴ Պետդումայի նախագահը՝ Բայդենի, Մակրոնի, Շոլցի, Զելենսկու մասին
Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Գերմանիայի ներկայիս ղեկավարների քաղաքական դարաշրջանը կարճ է տևելու, նրանց սպասում է Միջազգային քրեական դատարանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Էմանուել Մակրոնը, Ջո Բայդենը, Վլադիմիր Զելենսկին, Օլաֆ Շոլցը անցյալի մարդիկ են, նրանք ապագա հրաշալի աշխարհում չեն լինելու, քանի որ արել են ամեն ինչ՝ աշխարհը պատերազմի մեջ ներքաշելու, իսկ Ուկրաինան պոլիգոնի վերածելու համար։ Այդ ամենը նրանց չեն ներելու իրենց իսկ քաղաքացիները և կտեսնեք, որ նրանց քաղաքական դարաշրջանը երկար չի տևելու։ Մենք ականատեսը կլինենք, թե ինչպես են ծափահարություններով նրանց ուղարկում թոշակի, իսկ դրանից հետո նրանց սպասելու է Միջազգային քրեական դատարանը»,- ասել է Վոլոդինը՝ Պետդումայի լիագումար նիստի ժամանակ։