16/05/2023 21:13
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մայիսի 16-ին Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում ևԿենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: