16/05/2023 17:10
Մայիսի 16-ը՝ Հայաստանում ուսանողների և երիտասարդության օր (Տեսանյութ)
Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդության օր։ Օրվա ընտրությունը պայմանավորված է Երևանի պետական համալսարանի հիմնադրմամբ:
Aysor.am-ը հարցման միջոցով փորձել է պարզել՝ որո՞նք են ուսանողության առաջնահերթ խնդիրները և ի՞նչ է նշանակում ուսանող լինել։
«Ինձ թվում է՝ դոգմատիկ է դարձել ուսանող դառնալը, ստատուսի հարց է դարձել ուսանողությունը։ Չեմ ուզում կրթական ոլորտի խնդիրներին անդրադառնալ, բայց մի քիչ ավելի լրջորեն մոտենալու դեպքում ավելի լավ կլիներ», - ասաց քաղաքացին։
Նրա խոսքով, պետք չէ պարզապես ժամանակ անցկացնել և գնալ տուն, այլ բարեխղճորեն մոտենալ ծնողների աշխատանքին, տրված վարձին ու ստանալ առավելագույնը, օգտագործել հնարավորությունը «խլելու» մաքսիմալ ինֆորմացիա, գիտելիք նրանցից, ովքեր կարող են դա տալ։
Մեկ այլ ուսանողի կարծիքով, ուսանող լինել նշանակում է լինել հասարակության անդամ, մասնակցել հասարակական ցանկացած միջոցառման։
«Շատ աշխատասեր լինել, սովորել ու ձգտում ունենալ», - ասաց հարցվողներից մեկը։
Այն հարցին, թե ո՞րն է ուսանողության հիմնական խնդիրը՝ ուսանողներից մեկը պատասխանեց.
«Ծուլությունն է ուսանողների մեջ, եթե դա հաղթահարվի, պրոգրես կլինի, և դասերն առավել հաճելի կանցնեն»։
Տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օրվա ամրագրումը նպատակ ունի խթանելու վերջիններիս մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերի լուծմանը, ստեղծագործական կարողությունների, հսկայական ներուժի վերհանմանն ու դրանց միջոցով երկրի զարգացմանն ուղղված գործընթացներում ներգրավմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։