16/05/2023 19:15
Ընթանում է հեռուստաալիքների վերադասավորման գործընթաց․ Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը ներկայացնում է ալիքների նոր դասավորությունը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է՝ մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը։
«Հարգելի հայրենակիցներ,
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2023 թվականի մայիսի 13-ից մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը, որը նախատեսվում է ավարտել սույն թվականի հունիսի 6-ին։
Հունիսի 6-ից հետո հնարավոր է անհրաժեշտություն առաջանա Ձեր հեռուստատեսային ընդունիչ սարքերում կատարել լրացուցիչ վերահամալարում։ Հեռուստաալիքների նոր դասավորությանը կարող եք ծանոթանալ www.tna.am կայքում կամ ընկերության ֆեյսբուքյան էջում։
Ելնելով Օրենքի պահանջներից, հեռուստաալիքների վերադասավորումն իրականացվելու է հետևալ հերթականությամբ.
Մայրաքաղաքում.
1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
4. «ՇԱՆԹ» ծրագիր
5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
8. «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ծրագիր
9. «ՆՈՒՌ» ծրագիր
10. «ԲՈՒՆ ԹԻ ՎԻ» ծրագիր
11. «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագիր
12. «5-ՐԴ ԱԼԻՔ» ծրագիր
13. «21 ԹԻՎԻ» ծրագիր
14. «ԱՌԱՋԻՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԱԼԻՔ» ծրագիր
15. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
16. «ՌՈՍԻՅԱ-Կ» ծրագիր
17. «ՄԻՐ» ծրագիր
18. «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑ» ծրագիր
ՀՀմարզերում.
1. «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագիր
2. «ՇՈՂԱԿԱԹ» ծրագիր
3. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ ՎԻ» ծրագիր
4. «ՇԱՆԹ» ծրագիր
5. «Ա-ԹԻՎԻ» ծրագիր
6. «ԿԵՆՏՐՈՆ» ծրագիր
7. ազատ սլոթ (ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ)-
8. Մարզային ալիք
9. «ՌՏՌ - ՊԼԱՆԵՏԱ» ծրագիր
Խնդիրներ առաջանալու դեպքում տեխնիկական խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8797 կարճ հեռախոսահամարին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է հաղորդագրոթյունում։