16/05/2023 12:35
ՀՀ ԱԳ փոխնախարարը հաստատում է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատում է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։
«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ԱԳ փոխնախարարը չի բացահայտում, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։
Թե որքան գումար է վճարվել ռուսական կողմին՝ Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։