16/05/2023 14:48
Միջնորդի դերում հանդես եկող ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում. Արմեն Ռուստամյան
Հայաստանը, չունենալով նոր անվտանգային համակարգ, փորձում է քանդել, քայքայել այն, ինչը գոյություն ունի, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ Ռուստամյանը նշեց, որ նրանք շատ հստակ հարց են դնում՝ «մենք չենք կարող լինել ավելի հայ, քան՝ դուք»։
Նրա խոսքով՝ միջնորդի դերում հանդես եկեղ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը չեն կարող ոչինչ անել, եթե Հայաստանն իր իրավունքները չի պաշտպանում։
«Բավական է, մենք պետք է սովորենք ուրիշնեին մեղադրելու վիճակից դուրս գալ, մենք պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր անելիքը։ Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք չի պաշտպանելու», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։