16/05/2023 13:18
Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է հավաքի
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հրավիրում է «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի։
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․, հրավիրում եմ Ձեզ «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին։
Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար նախապես լրացուցիչ կտեղեկացնենք», - նշված է հայտարարությունում։