17/05/2023 14:45
«Շատ անհանգստացած ենք». Վահան Քերոբյանը` Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անհանգստացած է Հայաստան ներմուծվող թմրանյութերի մասին լուրերով։
«Մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛, ընդհանուր առմամբ, Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով», - լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը։
Այս թեմայով այլ հարցերի նախարարը չպատասխանեց․ «գիտի այնքան, որքան բոլորը»։
Քերոբյանը տեղեկություն չունի, թե որ կազմակերպությունն է Հայաստան ներմուծել կոկաին։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հաղորդեց, որ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից Հայաստան է ներմուծել շուրջ մեկ տոննա կոկաին։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2734 կիլոգրամ, որը Հայաստան է ուղարկվել Էկվադորից։