17/05/2023 20:15
Զոհված զինծառայողների ծնողներին կտեղափոխեն Քննչական կոմիտե․ Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնում
Շենգավիթի ոստիկանական բաժին տեղափոխված զոհված զինծառայողների ծնողներին տեսակցելուց հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին։
«Գործողություններ են իրականացնում, հավանաբար քիչ հետո կտեղափոխեն Քննչական կոմիտե՝ արդեն քննչական գործողություններ իրականացնելու։
Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանին «առևանգելու» դեպքին, ապա պատգամավորը նշեց․
«Ծնողներն էլ են շեշտում, որ իրենք դատարանում են եղել, և պատահական հանդիպել են Աշոտ Փաշինյանին, հրավիրել են խոսակցության, եկել, նստել է մեքենան։ Տեսագրությունն էլ կա։ Երկու հոգով են եղել մեքենայի մեջ՝ զոհվածի մայրը՝ տիկին Գայանեն ու Աշոտը։ Առանձնապես ինչ-որ մի բան էլ չի եղել, ինքը եկել, նստել է, զրուցել են իրար հետ՝ նորմալ։ Առանձնահատուկ բան չկա՝ «առևանգում»»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Նա հավելեց՝ ծնողներին բերման ենթարկելիս բիրտ ուժ է կիրառվել։
«Բիրտ ուժի միջոցով բերման են ենթարկել։ Մոտ մեկ ժամ պատգամավորներով, փաստաբաններով սպասում էինք, որ ներս մտնենք՝ բաժին։ Պարզաբանումներ պահանջեցինք, ինչու պիտի մեկ ժամ սպասենք, նոր ներս մտնենք։ Ասում են՝ տեխնիկական խնդիրներ կան»,- պատմեց պատգամավորը։