17/05/2023 19:20
Աշոտ Փաշինյանն ինքնակամ քայլում և մոտենում է Գայանե Հակոբյանի մեքենային (Տեսանյութ)
Զոհված զինծառայողների ձերբակալված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ քայլում զոհված զինծառայողների ծնողներից Գայանե Հակոբյանի հետ։
«ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է.
2.կամ նրա կամքը անտեսելով
3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով:
Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը:
Մնացածի մասին հաջորդիվ», - գրել է փաստաբանը։