17/05/2023 12:31
Գեղարքունիքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված 8 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. երկուսի վիճակը ծանր է
Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով, «Զինուժ»-ին ասել է ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։
«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի, Կութի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ։
Հայկական կողմից զոհվել է 1 զինծառայող, վիրավորվել՝ 8-ը։