17/05/2023 17:36
Կարմիր խաչը վերսկսել է դեղերի և բժշկական պարագաների տեղափոխումը Լաչինի միջանցքով
Մայիսի 17-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերսկսել է դեղերի և բժշկական այլ պարագաների տեղափոխումը Լաչինի միջանցքով՝ առողջապահության ոլորտի համար, «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
«Քննարկումները շարունակվում են բոլոր որոշում կայացնողների հետ՝ այլ գործողությունները ևս վերսկսելու նպատակով»,-հավելել է Էթերի Մուսայելյանը։