17/05/2023 22:49
Շվեյցարիան չեղարկում է վիզային ռեժիմը Կոսովոյի քաղաքացիների համար
Շվեյցարիան, հետևելով ԵՄ-ի օրինակին, որոշել է 2024 թվականի հունվարի 1-ից չեղարկել վիզային ռեժիմը Կոսովոյի քաղաքացիների համար, հայտարարել է Շվեյցարիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«2024 թվականի հունվարի 1-ից Կոսովոյի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կարճատև ժամանակահատվածում մնալ Շենգենյան գոտում, վիզայի կարիք այլևս չեն ունենա։ Շվեյցարիան ևս կգործարկի այս նոր ռեժիմը։ Դաշնային խորհուրդը մայիսի 17-ին ընդունել է «Մուտքի և վիզաների մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու որոշումը»,- նշված է հաղորդագրությունում։