17/05/2023 16:58
Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում
Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը նաև առանձին ձևաչափով բանակցություններ կանցկացնեն։
«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։
Առանձին ձևաչափով կանցկացվեն նաև երկկողմ՝ հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ»,- մասնավորապես, ասել է Զախարովան։