17/05/2023 19:58
Առողջապահության նախարարությունը դատապարտում է ադրբեջանցիների կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորումը
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Այսօր ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն»: