17/05/2023 17:45
Ռեյկյավիկում Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի և Վրաստանի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է: