17/05/2023 16:26
ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց ահազանգ է ստացել իր առևանգման վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց ահազանգ է ստացել իր առևանգման վերաբերյալ։
«Հաղորդումը ստացվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- Aysor.am-ին ասաց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին: