17/05/2023 16:19
Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է. Շարմազանով
Նիկոլը Ռեյկյավիկում ճանաչեց Ադրբեջանը 86 600 քառ կմ տարածքով՝ Արցախն էլ մեջը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Այսքանից հետո միայն հակահայն ու թուրքի ստրուկը կարող է լինել Նիկոլի ջատագովը։ Նիկոլն ընդունեց, որ ինքը դավաճան է։ Փաշինյանը դավաճանեց Եռաբլուրը, Արցախը, Վազգենին, Լեոնիդին։
Ու այսքանից հետո էլ ի՞նչ պիտի անի նա։
Նիկոլը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող «տրոյական ձին» է։
ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձայն հանեք։
Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է», - գրել է նա։