17/05/2023 18:11
Աշոտ Փաշինյանի կողմից ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՔԿ
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ», - նշել է նա։