17/05/2023 22:03
Ափսոսանք ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել «Նոա»-ի հետ խաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի անունից ափսոսանք ենք հայտնում ու ներողություն խնդրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Նոա»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցած միջադեպի համար։
Գաղտնիք չէ, որ «Փյունիկ ՖԱ»-ի փիլիսոփայության ու արժեքների հիմքում առաջին հերթին ընկած է հարգանքը մրցակիցների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մեր ակումբը հասկանում է, որ նման երևույթները ֆուտբոլում չեն կարող տեղ ունենալ»։