18/05/2023 09:54
Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ դեռ դժվար է ասել, թե իշխանությունն առավել այլանդակ գործել է զոհված հերոսների ծնողներին ձեռնաշղթաներով կոպտորեն բերման ենթարկելիս և ապօրինի գործընթաց բեմադրելի՞ս, թե՞ սոցիալական ցանցերում խայտառակ ոհմակային հարձակում կազմակերպելիս:
«Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են և այս իշխանության լկտիությունների ու ապօրինությունների վրա աչք չեն փակում:
Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել, որովհետև նույնիսկ փոքր, սակայն կազմակերպված ձևով հակազդելը իր արդյունքը բերում է», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: