18/05/2023 20:03
Քըլըչդարօղլուն «խոստացել է» Թուրքիայից վտարել բոլոր փախստականներին
Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում Թուրքիայից կվտարի բոլոր փախստականներին։
«Ընտրվելու դեպքում հետ կուղարկեմ բոլոր փախստականներին»,- հայտարարել է նա՝ պնդելով, որ Թուրքիայում մոտ 10 միլիոն փախստական կա։
«Եթե նրանք մնան, Թուրքիա կլցվեն 10 միլիոնից ավելի նոր վերաբնակներ։ Եթե նրանք մնան, դոլարը կբարձրանա մինչև 30 լիրա (այժմյան փոխարժեքով մեկ դոլարը հավասար է թուրքական 19,7 լիրային)»,- ասել է Քըլըչդարօղլուն։