18/05/2023 14:53
Չենք համաձայնելու այն ամենին, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, որովհետև դա անընդունելի է Արցախի հայերի համար. Վարդանյան (Տեսանյութ)
Շատ կարևոր է, որ մարդիկ զգան, որ աշխարհը զգա՝ Արցախի հարցը փակված չէ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախում չեն համաձայնելու այն քայլերին, ինչ անում է Ադրբեջանը, չենք համաձայնելու այն ամենին, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, որովհետև դա անընդունելի է Արցախի հայերի և Հայաստանում ապրող հայերի համար», - ասաց Ռուբեն Վարդանյանը։