Սարսանգի ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի․ Վտանգվել են Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ

18/05/2023 17:32

Սարսանգի ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի․ Վտանգվել են Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների մի շարք տեսակներ


Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն ահազանգում է․

«Սարսանգի ջրամբարի բնապահպանական ճգնաժամը դրսևորվում է միկրոկլիմայի կտրուկ փոփոխությամբ, աղբյուրների ցամաքմամբ և բուսատեսակների ու կենդանատեսակների կորստով։

Արցախի Հանրապետության 158 -օր շարունակվող շրջափակման պայմաններում՝ հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է, Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:

Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների իսպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության:

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաև Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա ևս հանգեցրել է հումանիտար և տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի և էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ՝ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեև վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, և սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման և ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետևանքները»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/11/2024 23:09 Գրետա Թունբերգը եկավ Հայաստան 12/11/2024 22:17 Լեռնային շրջաններում ձյուն կգա 12/11/2024 21:59 «Լուռ գիշերներում»․ կհնչեն ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները 12/11/2024 21:41 Կատարում, Ռուանդայում, Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել 12/11/2024 21:24 Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է․ Եղիշե Կիրակոսյան 12/11/2024 21:05 ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան 12/11/2024 20:49 Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն․ Ախտանշաններ և ռիսկի գործոններ 12/11/2024 20:34 Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են 12/11/2024 20:19 Օկուպացված Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել 12/11/2024 20:07 ժպիտով կարդացի ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» հումորային հրապարակումները․ Մանասյան 12/11/2024 19:53 Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որով ամբողջությամբ մերժվեցին Ադրբեջանի նախնական առարկությունները 12/11/2024 19:45 Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց 12/11/2024 19:39 Բախվել են թիվ 51 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը, «Mercedes-Benz»-ը և «Volkswagen» -ը 12/11/2024 19:27 Ոչնչացվել է Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը 12/11/2024 19:16 «Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը»․ Արմեն Աշոտյան 12/11/2024 19:00 Մոլդովան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին 12/11/2024 18:45 Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի նախնական 2 առարկությունները` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում 12/11/2024 18:28 Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել 12/11/2024 18:13 Ողբերգական ելքով վթար Ճամբարակում․ բախումից հետո «Mercedes»-ը բռնկվել է, վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրա 12/11/2024 17:58 ՔՊ-ն տապալեց գերիների վերաբերյալ հայտարարությունը, որովհետև նրա հակահայ քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանություն․ Արտակ Զաքարյան 12/11/2024 17:44 Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտի մեջ 12/11/2024 17:30 Գրականագետ Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվի 12/11/2024 17:15 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ուղիղ անվտանգության խնդիր է․ Պատգամավոր 12/11/2024 17:02 Վահագն Հովակիմյանը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները 12/11/2024 16:49 Ուրեմն Գեղամ Մանուկյանը թքա՞ծ ունի եղբոր ճակատագրի վրա, շոկի մեջ եմ․ Ռուստամյանը՝ իշխանության տեսակետի մասին 12/11/2024 16:40 3․5կգ. թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ հանցավոր շղթայում ներգրավված հինգ անդամ է կալանավորվել 12/11/2024 16:35 Բռնաճնշումների մասին նամակներ հանձնեցինք ԵՄ, ԱՄՆ դեսպաններին, որպեսզի իրենց աջակցությամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի ՀՀ-ում. Հովհաննես Ավետիսյան 12/11/2024 16:26 Գերիների թեման ՀՀ իշխանությունների համար երբեք առաջնային օրակարգ չի եղել. Աբրահամյան (Տեսանյութ) 12/11/2024 16:17 «Ուրարտու»-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքել է պաշտոնը 12/11/2024 16:15 Հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցցանցերում, չփոխանցել բանկային ու անձնական որևէ տվյալ. Լուսանկար 12/11/2024 16:03 Մտել են Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ գազի կաթսա 12/11/2024 15:53 ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին (RECEF) հաստատվել է 12/11/2024 15:39 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի որոշ հատվածների երթևեկությունը 12/11/2024 15:37 Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին մեքենա է այրվել 12/11/2024 15:28 ՔՊ-ն չմասնակցեց Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությանը (Տեսանյութ) 12/11/2024 15:22 Լեգենդների էլ կլասիկո․ հայտնի է հանդիպման օրն ու վայրը 12/11/2024 15:17 Ապօրինի հատել էր 25 ծառ, հրացանի համար էլ փաստաթուղթ չուներ. Ոստիկանության բացահայտումը 12/11/2024 15:14 Դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրի վրա, դուք ուզում եք գերիների առկայությունը վերածել քաղաքական կապիտալի. Ռուբեն Ռուբինյանն` ընդդիմությանը (Տեսանյութ) 12/11/2024 15:02 Հաագայի դատարանը կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով նախնական առարկությունների վճիռները 12/11/2024 14:58 Գերիների վերադարձի առումով COP-29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է․ եթե պետությունն ակտիվ չգործի, հետո ավելի բարդ է լինելու. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 12/11/2024 14:52 Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանից. Բայրամով 12/11/2024 14:24 Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատեր 12/11/2024 14:14 Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/11/2024 14:01 Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ Սրբազան 12/11/2024 13:51 Աննա Հակոբյանն իմ քույրն է, և ես վստահ եմ՝ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի. Հակոբյան 12/11/2024 13:42 Երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 7-ին հեծանիվ է քշում, ինչ-որ մեկիդ խանգարո՞ւմ է. Հակոբյան 12/11/2024 13:35 Չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ում հաշվին է Տանզանիա գնացել. նրա հրապարակումները չեմ տեսել. Հրաչյա Հակոբյան 12/11/2024 13:30 Պեկինը հույս ունի, որ հայ-չինական հարաբերությունները նոր նվաճումների կհասնեն. ՀՀ-ում Չինաստանի դեսպան 12/11/2024 13:22 Փաթեթավորված խմելու ջուրը մայիսի 1-ից դրոշմավորվում է հսկիչ նշաններով 12/11/2024 12:59 Շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի ու ներքին պարտքի աստիճանական ավելացումը. ԿԲ նախագահ 12/11/2024 12:49 21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. քաղաքականությամբ է զբաղվելու 12/11/2024 12:43 Իրավապահներն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում․ ձերբակալվածներ կան 12/11/2024 12:39 «Մետրո» թատրոնն Իրանում արժանացել է գլխավոր մրցանակի. հանդիսատեսը պահանջում էր, որ երրորդ անգամ խաղայինք․ Սոնա Մարտիրոսյան 12/11/2024 12:24 Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև. ՔՊ-ական պատգամավորին հունից հանեց կնոջ եկամուտների մասին հարցը (Տեսանյութ) 12/11/2024 12:13 Կամո Ցուցուլյանն այցելել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն 12/11/2024 12:11 Ֆուտբոլը միայն Հայաստանի հավաքականը չէ. Վրաստանը շատ է ցանկանում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները. ՔՊ-ական (Տեսանյութ) 12/11/2024 12:07 Մայրը պնդում է, որ ուսուցիչը հրել է իր որդուն, երեխան կոտրել է ոտքը 12/11/2024 12:03 Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան 12/11/2024 12:00 Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար 12/11/2024 11:55 Օկուպանտ պետություն, որն էթնիկ զտումներ է իրականացրել. Թբիլիսիում Գրետա Թունբերգը բողոքի ցույց է արել Բաքվում COP29-ի դեմ․ Լուսանկար 12/11/2024 11:51 ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը 12/11/2024 11:42 Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12/11/2024 11:18 Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե 12/11/2024 11:17 Արարատ Միրզոյանը և Բենջամին Դուսան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ 12/11/2024 11:09 Ակբա բանկը տեղաբաշխում է 10,50 % տարեկան եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր 12/11/2024 10:55 Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում կլինի. ՔՊ-ն ու կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն (Տեսանյութ) 12/11/2024 10:50 Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է, ՔՊ-ի ձեռագիրն է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ) 12/11/2024 10:43 Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով. ՆԳՆ 12/11/2024 10:40 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Mazda»-ն և բեռնատարը. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 12/11/2024 10:35 Հայաստանում տնտեսական աճն ու անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 12/11/2024 10:33 Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը 12/11/2024 10:22 2025-ի բյուջեն ՀՀ-ի ապագայի տեսլականի ևս մեկ էական քայլ է. մեր նպատակը մեկն է` երկրի կայուն զարգացումը. Ֆինանսների նախարար 12/11/2024 10:15 Այսօր Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակության օրն է 12/11/2024 10:07 Իրական վտանգ կա՞ Բալայանի հասցեին Ադրբեջանի դեսպանի սպառնալիքից. Պարզաբանում է ԱՀԾ-ն 12/11/2024 10:01 ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը 12/11/2024 09:57 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 12/11/2024 09:48 COP29-ին հայկական պատվիրակության մասնակցության մասին տեղեկություն չկա. Հիքմեթ Հաջիև 12/11/2024 09:34 Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում (Տեսանյութ) 12/11/2024 09:26 «Փաստ». Բաքվում մեկնարկած համաժողովը՝ յուրատեսակ լակմուսի թուղթ 12/11/2024 09:24 «Ժողովուրդ». ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր Տիգրան Պարսիլյանի կնոջ աշխատավարձը հասել է 4.9 մլն դրամի 12/11/2024 09:07 «Փաստ». Ինչն է ազդել զբոսաշրջիկների թվի անկման վրա և ինչ է անում կառավարությունը 12/11/2024 09:06 «Ժողովուրդ». «Թավշյա հեղափոխության» թեժ օրերին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը բեռնատար մեքենա է գնել 12/11/2024 09:04 «Հրապարակ». Ինչու են Աննա Գրիգորյանի եղբորն ազատել աշխատանքից 12/11/2024 09:03 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության մասին քննարկումները դեռ շարունակվում են 12/11/2024 09:00 «Հրապարակ». ԱԺ հերթական նիստի օրակարգում երկու նախագիծ է ընդգրկված` «Քյարամյանի դեմ» 12/11/2024 08:57 «Հրապարակ». Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում հարցերին պատասխանելը «ռազբորկա» է սարքել 12/11/2024 08:53 «Փաստ». Ովքեր էին Աննա Հակոբյանին ուղեկցում Տանզանիայի Nyerere National Park-ում 12/11/2024 08:50 «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ դարձած Սարգիս Թորոսյանը 12/11/2024 08:49 «Հրապարակ». Չի բացառվում, որ ՌԴ-ն կոշտ միջոցներով կվերականգնի Կովկասում իր ազդեցությունը 11/11/2024 22:44 Բեխտերևի հիվանդություն․ Ախտանշաններից մեկը պարանոցի ցավն է 11/11/2024 22:29 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային 11/11/2024 22:07 Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով 11/11/2024 21:46 Փաշինյանը Դանիելյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել 11/11/2024 21:22 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 11/11/2024 21:01 Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ 11/11/2024 20:37 Ամերիկյան մամուլը Պուտինի և Թրամփի միջև խոսակցության մասին է գրել 11/11/2024 20:17 Վահագն Խաչատուրյանն առողջության հետ կապված խնդիր չունի․ Խոսնակ 11/11/2024 20:05 Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց․ Armlur.am 11/11/2024 19:54 Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին․ Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի 11/11/2024 19:37 Ռուսաստանից պատվիրակություն է գալու