18/05/2023 22:08
Զոհված զինվորի մայր Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ տիկին Գայանե Հակոբյանի և Հայաստանի վարչապետի որդի Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրատվամիջոցներին մանրամասներ չհայտնեց առերեսման բովանդակության վերաբերյալ, ասաց, որ դրանք ավելի ուշ կներկայացնեն։ Ռուբեն Մելիքյանը շտապում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր, որտեղ քիչ անց տեղի է ունենալու Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։
Մելիքյանն ասաց միայն՝ առերեսում քննչական գործողության ընթացակարգի մասով բացասական նկատառում չունեն, ըստ կարգի անցկացվել է։
«Բավականին ծավալուն առերեսում էր»,- հավելեց նա։
Հարցին՝ Աշոտ Փաշինյանը պնդե՞լ է իր ցուցմունքը, թե իրեն «առևանգել են», իրավապաշտպանը պատասխանեց․
«Շատ նոր բաներ չենք լսել»։