18/05/2023 14:29
Հանդիպման վայրը՝ դատարան․ «Ապրելու երկիր»-ն ընդդեմ կառավարության հայցադիմում է ներկայացրել
Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան, ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
«Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝ անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։
Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության», - գրել է նա։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: