18/05/2023 15:41
Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով. Վարչապետ
Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց, հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացում իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Վարչապետը նշեց, որ գերիների ու այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում, բայց, հաշվի առնելով հարցի գերգայուն լինելը, այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում: