18/05/2023 23:52
Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։
Դատարանի բակում հավաքված քաղաքացիները «Ազատություն», «Գայանե» կոչեր են հնչեցնում։
Քիչ առաջ զոհված զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան։ Պահանջն է՝ ազատ արձակել Գայանե Հակոբյանին։
Ծնողները պատրաստվում են փակել նաև այլ փողոցներ։