18/05/2023 10:26
«Հրապարակ». Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նա 2017-2019թթ․ զբաղեցրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2019թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։ ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանի թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել էին 1 տարի առաջ ևս՝ հունիսին, բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդ շրջանում բոյկոտել էր ԱԺ նիստերը, փողոցում էին պայքարում, խորհրդարանում թեկնածուին ներկայացնող չեղավ, և կանոնակարգ օրենքով հարցի քննարկումը հետաձգվեց»։