18/05/2023 15:17
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրենը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»: Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը նախարարին ներկայացրել է թմրամիջոցների հիմնախնդրի հետ կապված իրավիճակը:
Նախարարը կարևորել է համալիր կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների ակտիվությունը բնակչության, հատկապես` դեռահասների շրջանում:
Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նաև ծխելը դադարեցնելու թեժ գծի աշխատանքին, զրուցել հոգեբանի հետ: Նա կարևորել է պոլիկլինիկաների հետ փոխգործակցությոոնը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ծխելը դադարեցնելու ցանկություն ունենան, առաջնային օղակի ուղղորդմամբ դիմեն թեժ գծին և ստանան մասնագետ-հոգեբանի աջակցություն:
Հիշեցնենք ծխելը դադարեցնելու թեժ գծի հեռախոսահամարը` 060-44-00-01: