18/05/2023 16:43
Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռևս շոշափելի արդյունքներ չկան. Ալեն Սիմոնյան
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը: Այդ մասին Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռեւս շոշափելի արդյունքներ չկան, եւ դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների», - նշել է նա։