19/05/2023 15:35
Արտաշատի մանկապարտեզում թունավորված երեխաները նույն խմբից են. նրանց վիճակում բարելավման միտում կա. Մանրամասներ
Այսօր սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 16 երեխա:
Aysor.am-ի հետ զրույցում Արտաշատի ԲԿ-ի փոխտնօրեն Գրիգոր Շադյանը նշեց, որ երեխաների վիճակի բարելավման միտում ունեն։
«16 հոգի ունենք, դեռևս անփոփոխ է թիվը, նրանց վիճակը բերելավվում է: Վաղը, ինձ թվում է, մեծ մասը դուրս կգրվի հիվանդանոցից», - ասաց Շադյանը։
Հարցին՝ պարզվե՞լ է արդյոք ինչից են թունավորվել երեխաները՝ Շադյանը պատասխանեց, որ դա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն է ուսումնասիրում, և արդյունքները դեռևս պարզ չեն:
«Երբ լինեն, մեզ էլ կասեն, կիմանանք: Երեխաները՝ բոլորը նույն մանկապարտեզից են, նույն խմբից: Նրանք հաճախել են Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, 2019-2020 թվականի ծնվածներ են: Մեզ մոտ բերել են փսխումային համախտանիշ, թուլություն, քնկոտություն ախտանիշներով», - մանրամասնեց ԲԿ-ի փոխտնօրենը։