19/05/2023 20:01
Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն «լոմի» կարգավիճակ․ Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու՝ առաջ․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ոստիկանությունում հատուկ հաստիքներ են բացել, որտեղ նշանակվողներն ունեն լոմի կարգավիճակ:
Սրանց տեսակի համար տարբերություն չկա, թե դիմացինը հերոսի ծնո՞ղ է, իր իրավունքները պաշտպանող քաղաքացի՞, թե՞ պարզապես մայթով քայլող պատական անցորդ:
Ստանում են հրաման` պաշտպանել նիկոլական իշխանությունը ու՝ առաջ:
Սրանց նմանները որպես գործիք մեկ-երկու դրվագում ծառայում են տերերին, հետո անվերադարձ շպրտվում աղբանոց:
Ի դեպ, որ դրանց կենսագրությանը ծանոթանում ես` հատուկ ընտրված անսկզբունք, անհայրենիք դեմքեր են, որոնց միակ «առաքելությունը» ստորաքարշություն դրսևորելն է:
Նահատակված ծնողի վրա ձայն բարձրացնողը, հրմշտողն ու թաթ գցողը վտանգավոր թափոն է, որը պետք է նետվի համապատասխան վայր»: