19/05/2023 18:17
Բարձր ենք գնահատում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը․ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովին: Հանդիպմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նորանշանակ նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Հանդիպման սկզբում Վիտալի Մարկելովը ներկայացրել է փոխվարչապետին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նորանշանակ նախագահին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է վերջինիս արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և կարևորում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները, մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ: