19/05/2023 21:16
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը»․ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Հունգարիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։