19/05/2023 21:06
Գեղամ Նազարյանը չի արտահայտել ո՛չ ընդդիմության, ոչ էլ «Հայաստան» խմբակցության տեսակետը․ Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր ԱԺ֊ում անդրադարձել է Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպին` նշելով, որ իր համար անհասկանալի է` ինչո՞ւ է Փաշինյանի որդին թողնվել անպաշտպան։
«Ես իրավապահ հանակարգին կամ ԱԱԾ֊ին մի հարց, կոչ ունեմ` ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն էսպես անպաշտպան թողնել։ Միգուցե մի օր էլ ինչ֊որ տհաճ միջադեպ շատ֊շատ ավելի վատ մարդկանց կողմից իրականացվեր», ֊ մասնավորապես, նշել էր Նազարյանը։
Պատգամավորն առաջին անգամը չէ, որ հանդես է գալիս նման աղմկահարույց հայտարարություններով։
Հաշվի առնելով դա` նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Yerevan.live-ը խնդրել է մեկնաբանել գործընկերոջ հայտարարությունը։
«Տվյալ դեպքում Գեղամ Նազարյանը չի արտահայտում ո՛չ ընդդիմության, ոչ էլ «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Դա անհատական կարծիք է, որի հետ մենք համաձայն չենք», ֊ նշել է Իշխան Սաղաթելյանը։