19/05/2023 21:41
Ռուսաստանում զգուշացնում են՝ ռադիոակտիվ ամպ է շարժվում դեպի Եվրոպա
Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրված՝ սպառված ուրանով զինամթերքի ոչնչացումը հանգեցրել է ռադիոակտիվ ամպի առաջացմանը, այն արդեն շարժվում է Եվրոպայի ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԽ քարտուղարն այս համատեքստում քննադատել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային վտանգավոր օգնություն ցուցաբերելու համար։
«Պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ ամերիկացիները այդպես «օգնել են» այլ երկրների։ Ուկրաինային նույնպես «օգնեցին», ճնշում գործադրեցին իրենց սատելիտների վա ու սպառված ուրանով զինամթերք մատակարարեցին, իսկ դրանց ոչնչացումը հանգեցրել է նրան, որ ռադիոակտիվ ամպ է առաջացել, որը շարժվում է դեպի Արևմտյան Եվրոպա։ Իսկ Լեհստանում արդեն ճառագայթման աճ է գրանցվել»,- ասել է Պատրուշևը։
«Բացի այդ, ԱՄՆ-ն մշակում ու արդեն իսկ կիրառում է քիմիական ու կենսաբանական զենք, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում»,- հավելել է նա։