19/05/2023 12:43
Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և իրեն այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ։
«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ հայտնում ենք, որ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները», - նշված է հաղորդագրության մեջ։