19/05/2023 15:42
Բելառուսական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկում մեկնարկել է նախագծային հզորության դուրս գալու գործընթացը
Մայիսի 19-ին, ժամը 10:50-ին Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը մեկնարկ են տվել Բելառուսի ԱԷԿ-ի № 2 էներգաբլոկը (գլխավոր նախագծող և գլխավոր կապալառու՝ «Ռոսատոմ» պետակորպորացիայի ինժեներական բաժինն է) նախագծային հզորությունների դուրս բերման ծրագրին:
Հզորության զարգացման փուլը ատոմային օբյեկտի շահագործման ծրագրում ամենակարևորներից մեկն է։ Ծրագիրը նախատեսում է էներգաբլոկի հզորության աստիճանական բարձրացում մինչև անվանական մակարդակը՝ 100%, տարբեր աշխատանքային ռեժիմներում դինամիկ փորձարկումներով՝ հիմնական սարքավորումների անջատմամբ, ներառյալ էներգաբլոկի ամբողջական անջատման ռեժիմի ստուգումը:
Շահագորժման հանձնելը՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման վերջին փուլն է։ Այս փուլում հաստատվում է էներգաբլոկի համակարգերի և սարքավորումների համապատասխանությունը նախագծին: Գործարկման գործընթացը բաղկացած է մի քանի հաջորդական քայլերից՝ նախագործարկման կարգաբերման աշխատանքներ, ֆիզիկական գործարկում, էներգետիկական գործարկում, փորձնական-աչդյունաբերական շահագործում:
«Երկրորդ էներգաբլոկի ռեակտորային կայանքի հզորության յուրացման մեկնարկը կարելի է անվանել Բելառուսական ԱԷԿ-ի կառուցման ամբողջ նախագծի իրականացման ավարտական փուլ»,- նշել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ - Եղբայրական Բելառուսում առաջին ատոմային շինարարությունը հիմք հանդիսացավ ռուս-բելառուսական փոխգործակցության և համագործակցության հետագա զարգացման համար ինչպես էներգետիկ, այնպես էլ հանրապետության տնտեսության գործունեության նոր ոլորտներում, ներառյալ միջուկային բժշկությունը և թվային տեխնոլոգիաները, բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի»։
«Կայանի երկրորդ էներգաբլոկի ամբողջական գործարկումը և երկու բլոկների անվանական հզորության հասցնելը մեզ թույլ կտա խնայել 4-ից 5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և արտադրել 18-19 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Բելառուսի համար սա տասնամյակի ամենակարևոր նախագիծն է»,- նշել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։
Բելառուսական ԱԷԿ-ը երկու ВВЭР-1200 ռեակտորներով՝ 2400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, գտնվում է Օստրովեց քաղաքում (Բելառուսի Հանրապետություն): Երկրում առաջին ատոմակայանի համար ընտրվել է ռուսական III+ սերնդի նախագիծ, որը լիովին համապատասխանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջազգային չափանիշներին և անվտանգության պահանջներին։
«Ռոսատոմ» պետկորպորացիան համաշխարհային ճանաչված առաջատար և միակ ընկերությունն է աշխարհում, որն իրականացնում է ատոմակայանների սերիական շինարարություն արտասահմանում։ Ամբողջ աշխարհում կառուցվել են ռուսական նախագծով 106 ատոմակայաններ, որոնցից 80-ը՝ ВВЭР տիպի ռեակտորներով էներգաբլոկներ են։ Մինչ օրս Ռոսատոմի պատվերների միջազգային պորտֆելը ներառում է 34 ВВЭР բլոկներ 11 երկրներում իրականացման տարբեր փուլերում:
Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում է միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները՝ շեշտը դնելով բարեկամ երկրների հետ համագործակցության վրա։ Չնայած արտաքին սահմանափակումներին՝ ներքին տնտեսությունը մեծացնում է իր արտահանման ներուժը՝ ապրանքներ, ծառայություններ և հումք մատակարարելով ամբողջ աշխարհում։
Աղբյուր՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի տեղեկատվական բաժին