19/05/2023 22:06
Սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի 5 մարզիկ դարձել են հաղթողներ
Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի և Հայաստանի պատվիրակները մասնակցել են սպորտային մարմնամարզության Yerevan Open միջազգային մրցաշարին, հայտնում են ՀԱՕԿ-ից։
Մրցումներն ընթացել են Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Հայաստանի մարզիկներից հինգը դարձել են հաղթողներ:
Բազմամարտի ծրագրով 78, 932 միավոր է վաստակել և հաղթել երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։
Առանձին գործիքների եզրափակիչներում, ազատ վարժությունում 13,033 միավորով առաջինն է ճանաչվել Մամիկոն Խաչատրյանը, նա անգերազանցելի էր նաև նժույգ թափերում (14,066):
Օղակների վարժությունում անգերազանցելի էր Համլետ Մանուկյանը (13, 433), իսկ զուգափայտերում՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։
Հենացատկում առաջին մրցանակակիր է դարձել Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարվալ Աբուրֆայզովը (13, 177), իսկ պտտաձողում՝ բելառուս մարզիկ Բոգդդան Իլիենկոն (12, 233)։
Թիմային պայքարում լավագույն եռյակն են կազմել հաջորդաբար Հայաստանի, Ուզբեկստանի և Լեհաստանի մարմնամարզիկները: