19/05/2023 11:47
Ինչո՞ւ պետք է երկրի ղեկավարի որդին անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր. Գեղամ Նազարյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի համար անհասկանալի է՝ ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին թողնվել անպաշտպան։
«Ես ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել»,- ԱԺ-ում անդրադառնալով Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի դեպքին՝ ասաց նա։
Նազարյանը կարծում է, թե Աշոտ Փաշինյանի հետ տհաճ միջադեպ կարող էր տեղի ունենալ շատ վատ մարդկանց կողմից։
«Ինքն ինչո՞ւ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր. սա իմ կոչն է՝ ուղղված ԱԱԾ-ին»,- նշեց Նազարյանը։